Լրահոս
Հայաստան
17:29
26.07.21
58

Անդադար կրակոցներ՝ Երասխի մոտ. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առավոտյան 11-ն անց 30-ի սահմանին սկսված կրակոցները որոշ ժամանակ անց դադարել են, ու 14-ն անց 20-ի սահմանում վերսկսել: Մեր նկարահանող խոմբը Երասխից հայտնում է, որ տարբեր տրամաչափի զենքերից արձակվող կրակոցների ձայներ են հնչում:

Պաշտպանության նախարարությունը առավոտյան տեղեկացրել էր, որ Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից են կրակ բացել Արարատի մարզի՝ հայկական դիրքերի ուղղությամբ, որին հակազդող գործողություններով են պատասխանել մեր զինված ուժերը: Գյուղում՝ «Հայլուրի» նկարահանման պահին էլ կրակոցների ձայնը լսվել է:

#Երասխ, #Սահմանին_կրակում_են