Լրահոս
Իրավական
18:00
25.12.24
347

Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 7 վթար․ 2 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել վնասվածքներ

Img default alt hy

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 24-ից 25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության և համակարգչային հափշտակության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 14 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման՝ 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար․ 2 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։