Լրահոս
Քաղաքական
22:52
22.10.25
284

Անարգում է սրբազաններին, սպառնում՝ Մայր Աթոռին. ավելի գռեհիկ է դառնում եկեղեցու դեմ Փաշինյանի արշավը

Հայաստանի վարչապետը պատրաստ է հաղորդություն ստանալ կարգալույծ քահանա Տեր Արամի ձեռքից, որ արդեն քաղաքացի Ստեփան Ասատրյան է: Նրա կիրակնօրյա պատարագին պատրաստվում է մասնակցել Փաշինյանը: Սա Փաշինյանի այսօրվա ամենաանմեղ հայտարարությունն է: Նա լուտանքների նոր գրոհ է իրականացրել Հայ առաքելական եկեղեցու ու հայ հոգևոր դասի դեմ՝ իր հակաեկեղեցական արշավը սնել գռեհկախոսության նոր գանձերով: