Լրահոս
Սպորտ
21:20
26.12.22
78

Ամփոփվել են «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները

Img default alt hy

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները:

Հավաքելով 76 միավոր՝ 2022թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

Երկրորդ հորիզոնականում է իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (74 միավոր)։

20 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը: