Լրահոս
Հասարակական
14:35
26.03.25
1 779

Ամուսինը հայտնել է, որ ներարկումից մեկ րոպե անց իր կինը մահացել է

Img default alt hy

Մարտի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ «սուր աղիքային անանցանելիություն» ախտորոշմամբ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող բժշկական կենտրոններից մեկում բուժօգնության դիմած և վիրահատական միջամտության ենթարկված կին է մահացել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ, 68-ամյա Ռոզա Մ․-ն է։

Կայքի տեղեկություններով, Ռոզա Մ․-ի ամուսինը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ, 67-ամյա Արտավազդ Մ․-ն, Շենգավիթի քննչական բաժնի քննիչներին հայտնել է, որ մարտի 23-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնի հերթապահ բուժքույր Հասմիկն իր ներկայությամբ ինչ-որ ներարկում է կատարել կնոջը՝ Ռոզա Մ․-ին, որից մոտ 1 րոպե անց վերջինս մահացել է:

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։