Լրահոս
Հասարակական
16:11
23.10.25
95

ԱՄՆ փոխնախագահն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

Img default alt hy

ԱՄՆ փոխնախագահ Վենսը իր տիկնոջ հետ այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար և տաճարի հայկական բաժին, գրել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կալվածոց տեսուչ Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանը

«Այսօր պատիվ ունեցա Երուսաղեմի հայ պատրիարքի անունից Ս. Հարության տաճարում դիմավորելու ԱՄՆ փոխնախագահ տիար Ջեյ Դի Վենսին և տիկնոջը ու հայկական բաժնում ներկայացնելու Հայ եկեղեցու և Երուսաղեմի հայոց պատրիարքության մասին հակիրճ տեղեկություն»,- գրել է նա: