Լրահոս
Քաղաքական
18:02
11.08.25
128

ԱՄՆ-ն էլ փող չի տա Ուկրաինային. Թրամփին կոպտում է և գովում է Զելենսկին

Ուկրաինայի նախագահը ողջունում է Թրամփի ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, սակայն երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային, Զելենսկին կտրականապես մերժում է ամերիկյան առաջարկները տարածքային զիջումների մասին. անցած շաբաթ Թրամփը չէր բացառել նման տարբերակը։ Եվրոպական առաջնորդները, մինչև Պուտինի հետ Թրամփի հանդիպումը փորձում են նրան համոզել չգնալ այդ սցենարին: Իսկ այսօր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը դադարեցնում է Ուկրաինայի ֆինանսավորումը։