Լրահոս
Միջազգային
14:37
14.02.26
160

ԱՄՆ-ի որոշ ուժեր ամեն ինչ անում են Չինաստանի զարգացումը ճնշելու համար․ Վան Ին

Img default alt hy

ԱՄՆ-ում կան ուժեր, որոնք ամեն ինչ անում են Չինաստանի զարգացումը ճնշելու համար։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել Է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ 

«Որոշ մարդիկ (ԱՄՆ-ում խմբ.) մինչև հիմա փորձում են բոլոր հնարավոր միջոցներով ճնշել և զսպել Չինաստանին, նրանք ամեն ինչ անում են հարձակումներ գործելու և Չինաստանին սևացնելու համար»,-ասել Է Վան Ին՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում:

Դիվանագետը նշել է, որ չին-ամերիկյան հարաբերությունները զարգացման երկու ճանապարհ ունեն։  Առաջին սցենարը Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ռացիոնալ և պրագմատիկ քաղաքականությունն է, որտեղ երկու կողմերն էլ աշխատում են նույն ուղղությամբ՝ համագործակցելով։  Վան Ինի խոսքով՝ այս ճանապարհը լավագույն տարբերակն է երկու կողմերի և ամբողջ աշխարհի համար։ 

Երկրորդ սցենարը, նշել Է Վան Ին, Չինաստանի հետ կապերը խզելու և մատակարարման շղթաները խզելու ձգտումն է, ինչպես նաև բոլոր հարցերում Չինաստանին դիմակայելը:

«Չինաստանը ցանկանում է տեսնել առաջին սցենարը»,-ասել Է դիվանագետը: