Լրահոս
Միջազգային
23:53
15.08.25
214

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները միաժամանակ իջան ինքնաթիռներից և բանակցությունների գնացին Թրամփի ավտոմեքենայով

Ալյասկայում կայացավ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Ամերիկացի առաջնորդը ՌԴ ղեկավարին անձամբ է դիմավորել:

ՌԴ և ԱՄՆ նախագահները ռազմաբազա են մեկնել Թրամփի կադիլակով։ Ի սկզբանե Պուտինի և Թրամփի համար երկու առանձին լիմուզին է նախապատրաստված եղել օդանավակայանում, սակայն Պուտիը Թրամփի հետ նույն մեքենայով է գնացել:

Երկու երկրների ղեկավարները գրեթե միաժամանակ դուրս են եկել իրենց ինքնաթիռներից: Անքորիջում կայացել է նրանց ձեռքսեղմումը։