Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:50
28.01.23
170

Ամերիկայի «գազազած շունը» և Եվրամիության 100 դիտորդները. Հայաստանից «պոկում են»

Հայաստան 2 տարով 100 դիտորդ ուղարկող Եվրամիությունը պատասխանել է Ռուսաստանի արտգործնախարարության զգուշացումներին, վստահեցրել, որ Մոսկվան սխալ է հասկացել ԵՄ առաքելության նպատակը:

Ռուսաստանի գլխավոր դվանագիտական կառույցը հայտարարել էր, որ կմիջամտի, եթե դիտորդների կողմից սպառնալիք նկատի Ռուսաստանի դեմ: Այդ անհանգստությունը Մոսկվան հայտնել էր, այն պատճառով, որ հայտնի չէ, թե արդյո՞ք եվրոպացի դիտորդները տեղակայվելու են նաև Հայաստանի սահմանամերձ այն տարածքներում, որտեղ ծառաություն են իրականացնում ռուս սահմանապահները: