Լրահոս
Քաղաքական
12:33
17.02.25
266

Ամենավտանգավոր պահն է՝ աշխարհաքաղաքական վեկտոր փոխելու համար․ Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

Աշխարհակարգը փոխվում է, իսկ երբ աշխարհակարգ է փոխվում, ապա փոխվում է ազդեցության ոլորտը, քարտեզը։ Հայաստանը որոշեց, որ դա ամենահարմար պահն է քաղաքական վեկտոր փոխելու համար։ Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մի հատ հասկանանք՝ ինչ է կատարվում աշխարհում։ ԱՄՆ-ն ընդունում է, որ աշխարհը ոչ թե գնում է բազմաբևեռության, այլ՝ արդեն բազմաբևեռ է։ Դա նշանակում է, որ մտել ենք մի անկայունության փուլ և դա շարունակվելու է՝ մինչև նոր հավասարակշռություն չձևավորվի աշխարհում։ ԱՄՆ-ն համարում է, որ այսօր իրենք հեգեմոն չեն և չեն ուզում լինել, որովհետև դա չափից ծախսատար է։ Ինչ է անում այս իրավիճակում ՀՀ-ն, ասում է՝ ես փոխում եմ իմ աշխարհաքաղաքական վեկտորը՝ մտածելով, որ դա ճիշտ պահն է, մինչդեռ, ես պնդում եմ, որ դա ամենավտանգավոր պահն է։ Մենք փորձում ենք մեր վեկտորը փոխել դեպի այն կենտրոն, որն ակնհայտ թուլանում է և հեռանում ենք այն կենտրոնից, որն ուժեղանում է, սա ինձ համար անհասկանալի է»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ ամենաանհարմար պահն է։