Լրահոս
Զինված ուժեր
20:00
15.01.25
489

Ամառային զորակոչի թվաքանակն անցած տարվա համեմատ ավելացել է մեկ հինգերորդով

Img default alt hy

Իրականացված փոփոխությունների արդյունքում՝ ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է մեկ հինգերորդով․ նույնն ակնկալվում է նաև ձմեռային զորակոչին։ Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ամփոփելով 2024 թվականի գործունեությունը։ 

Նախարարը նշեց, որ ամեն տարի զորակոչից առաջ տարբեր փոփոխություններ են կատարում՝ համաձայն ՀՀ կառավարության տարբեր որոշումների, որոնք էապես փոխում են զորակոչային ռեսուրսի պատկերը։ 

«Պիտի ասեմ, որ ամառային զորակոչի արդյունքում՝ մեր փոփոխությունների բերումով՝ մեր զորակոչի թվաքանակն ավելացել է մեկ հինգերորդով։ Այսինքն՝ նախորդ տարի ամառային զորակոչի նկատմամբ այդքանով ավելացել է մեր զորակոչը։ Հասկանալի պատճառներով՝ ես թվեր չեմ հնչեցնում։ Նույնն ակնկալում եմ նաև ձմեռային զորակոչին, որովհետև այդ ժամանակ ևս մենք որոշակի «խողովակներ փակեցինք»,-ասաց Պապիկյանը։