Լրահոս
Միջազգային
19:22
16.08.25
239

Ալյասկան չսառեցրեց ռուս-ուկրաինական հակամարտությունը. ի՞նչ որոշեցին Թրամփն ու Պուտինը

Ըստ Պուտինի՝ դրական, ըստ Թրամփի՝ 10-ից 10 գնահատված հանդիպումն արդեն համաշխարհային պատմության էջերում է: Անքորիջում Ռուսաստանի ու Միացյալ նահանգների առաջնորդների հանդիպումն այսօր համաշխարհային մամուլի քննարկման թոփ թեման է: Պուտինի հռետորաբանության փոփոխությունն ու Թրամփի հետքայը առաջինն են ֆիքսել վերլուծաբանները ավելի քան 2,5 ժամ տևած հանդիպումից հետո: Դաշնության նախագահը «ողբերգություն» է որակել Ուկրաինայում կատարվողը, Թրամփը հետ է կանգնել հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանելու մտքից: