Լրահոս
Սպորտ
00:00
31.01.23
164

Ալվեշը կալանավորվելուց հետո ասել է, որ չի վախենում ոչնչից

Img default alt hy

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեշը կալանավորվելուց հետո նշել է, որ չի վախենում ոչնչից:

«Ես կընդունեմ այն, ինչ կորոշվի։ Ես տնից հեռացա, երբ ընդամենը 15 տարեկան էի։
Կյանքում շատ դժվար իրավիճակների եմ առնչվել։ Սա կլինի դրանցից ևս մեկը, և այն նույնպես կանցնի: Ես ոչնչից չեմ վախենում»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերը մեջբերում է La Vanguardia-ն:

39-ամյա բրազիլացին կալանավորվել էր հունվարի 20-ին՝ նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին Բարսելոնա քաղաքի Sutton գիշերային ակումբում մի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով: Ալվեշին սպառնում է 4-12 տարվա ազատազրկում։