Լրահոս
Տնտեսական
21:26
22.10.25
308

Ալիևի տված հացը թանկ է նստում. իշխանությունը գոհ է, ընդդիմությունը հարցեր ունի

Ընդդիմության համար գուցե ընդունելի լիներ ՔՊ-ականների խանդավառությունը, թե դարակազմիկ իրադարձություն է ղազախական ցորենի ներկրումը, եթե մի քանի կարևոր հարցի հստակ պատասխան տրվեր: Ինչքա՞ն ցորեն է մտնելու Հայաստան ու ի՞նչ գնով, արդյո՞ք ավելի ձեռնտու գնով, քան ռուսական հացահատիկն է, որն այսօր ապահովում է մեր երկրի պահանջարկի 90 տոկոսը: Ռուբինյանի պատասխանից կարելի է հասկանալ, որ ղազախական ցորենը ավելի էժան չէ, քան ռուսականը: