Լրահոս
Քաղաքական
21:37
23.10.25
271

Ալիևի «նվերը»՝ ընտրությունների պատրաստվող Փաշինյանին. հայ-ադրբեջանական ակտիվ շփումներ

Ոչ թե մեկ, այլ 3 հանդիպում է եղել մեկ օրում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև: Չորեքշաբթի Երևանում, Ստամբուլում ու Հռոմում են քննարկումներ անցկացվել: 

Արմատներով արցախցի Հայաստանի ԱԽՔ-ի հետ երևանյան հանդիպմանը ներկա է եղել նաև ոմն Դիլարա Աֆանդիևա, որը 2022-ին էկոակտիվիստի անվան տակ Արցախը շրջափակողներից էր, ինչի հետևանքով 9 ամիս սովի էին մատնված արցախցիները: