Լրահոս
Քաղաքական
10:48
02.12.22
93

Ալեն Սիմոնյանը հիմա էլ Մոսկվա է մեկնում․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրել է. «Դեկտեմբերի 4-6-ը Մոսկվայում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և 15-րդ լիագումար համատեղ նիստին կմասնակցի նաև ՀՀ պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, ով ԱՊՀ երկրների և ՀԱՊԿ-ի միջխորհրդարանական վեհաժողովի մշտական պատվիրակությունների ղեկավարն է։ Մեկնելու են նաև Հակոբ Արշակյանը, Անդրանիկ Քոչարյանը, «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը հրաժարվել է մեկել՝ այլ գործուղման պատճառով։ ԱԺ աշխատակազմից 8 անձ էլ կլինի։ Անցած տարի Մոսկվայում Սիմոնյանն առաջարկել էր այդ նիստը Երևանում անել, ինչո՞ւ չի ընդունվել։

ԱԺ լրատվականից ասացին․ «2019-ին խորհրդարանական վեհաժողովի լիագումար և ՀԱՊԿ  խորհրդի նիստերն անցկացվել են Երևանում,  այս տարվա հունիսի 6-ին՝ նաև ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, ուստի որոշվել է անցկացնել Մոսկվայում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։