Լրահոս
Քաղաքական
13:45
04.04.23
111

Ալեն Սիմոնյանը չմեկնաբանեց Աշոտ Փաշինյանի հայտարարությունը

Img default alt hy

ԱԺ միջանցքում լրագրողները հարց տվեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին այն մասին, որ Աշոտ Փաշինյանը հերքել է Սիմոնյանի այն հայտարարությունը, թե հարձակման է ենթարկվել նաև վարչապետի որդին: Սիմոնյանը լրագրողների հարցին ի պատասխան ասաց․ «Չեմ մեկնաբանելու, շատ լավ է, չեմ խոսելու»։

Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանն այսօր հայտարարություն էր տարածել՝ նշելով՝ «Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել:

Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»: