Լրահոս
Սպորտ
18:25
28.01.23
116

«Ալաշկերտ»-ից 5 ֆուտբոլիստ է հեռացել

Img default alt hy

«Ալաշկերտ» մամուլի ակումբը երկկողմանի համաձայությամբ խզել է պայմանագրերը 5 ֆուտբոլիստների հետ: Այդ մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։

«Թիմում իրենց ելույթները չեն շարունակի Արման Մելիքսեթյանը, Սերգեյ Ռևյակինը, Վահագն Այվազյանը, Ռումյան Հովսեփյանը և Բուրբանո Կաստիլյոն:

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում վերոնշյալ ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթում հետագա կարիերայում»,- նշված է հաղորդագրությունում։

Նոր համալրումների մասին ակումբը կտեղեկացնի մոտ ապագայում։