Լրահոս
Աշխարհ
22:48
17.07.22
704

Աջարիայի բնակիչը կարծելով թե արջ է սխալմամբ կրակել է համագյուղացու վրա

Img default alt hy

Աջարիայի Խալա գյուղի բնակիչը երեկ երեկոյան ներկայացել է ոստիկանություն՝ խոստովանելով, որ սխալմամբ կրակել է համագյուղացու վրա, քանի որ վերջինիս «արջի տեղ է դրել», «Iravaban.net»-ի փոխանցմամբ՝ հայտնում է «jnews.ge»-ն։

Գյուղի ներկայացուցիչ Նոդար Կախիձեն լրագրողներին հաղորդել է, որ մեղադրյալը պատմել է, որ գյուղական ճանապարհին նա արջի տեղ է ընդունել երիտասարդին, ով վերադառնում էր ձկնորսությունից և սկսել է կրակել։

«Մթության պատճառով նա չի հասկացել, որ դա մարդ է, ցավոք, երիտասարդը չի արձագանքել, շարժվելիս միայն աղմուկ է լսվել»,- ասել է Կախիձեն։

Այս պահին հայտնի չէ՝ ողբերգությունն վկաներ ունի թե ոչ։ Որպես ապացույց առգրավվել է որսորդական հրացանը։ Սպանության և ապօրինի զենք-զինամթերք պահելու դեպքի առթիվ հետաքննություն է տարվում։