Լրահոս
Հասարակական
23:13
29.11.22
188

Ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց օդանավակայանում պայթուցիկ կա

Img default alt hy

Արդեն 1.5 ժամից ավելի է, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից ժամանած հրշեջ-փրկարարները, ՀՀ ոստիկանության կինոլոգները և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողների հետ որոնողական աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար՝ արդյո՞ք հավաստի են տեղեկությունները, երբ էլեկտրոնային հասցեին հաղորդագրություն է ստացվել, որ օդանավակայանում ռումբ է դրված, հայտնում է shamshyan.com-ը։

Այս պահին աշխատանքները շարունակվում են, տեղում են նաև բժիշկների հերթապահ խումբը։

Ոստիկանությունը պարզում է, թե որ էլեկտրոնային հասցեից է հաղորդագրությունը ստացվել։