Լրահոս
Հասարակական
23:07
17.07.22
226

Ահազանգ է ստացվել, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ է տեղադրված

Img default alt hy

«Shamshyan.com»-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող՝ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ է դրված:

Այս պահին Նախագահի տուն են ժամանում ոստիկանության ծառայողները, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:

Ինչպես հայտնում է «Shamshyan.com»-ը․ նախագահի տուն են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կինոլոգներն ու սակրավորները: