Լրահոս
Հասարակական
18:42
07.04.22
203

«Աղվան Հովսեփյանի մեղադրանքը փոխվել է». դատարանը քննել է կալանավորման ժամկետի երկարացման որոշման դեմ բողոքը

Img default alt hy

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, այսօր՝ ապրիլի 7-ին, քննվել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մարտի 3-ին բավարարել էր Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։

«NEWS.am»-ի հետ զրույցում Աղվան Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասել է, որ փաստաբանները դատարանին դեռ փաստարկներն ամբողջությամբ չեն ներկայացրել, հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 28-ին։

Ալեքսանյանն ասել է, որ Հովսեփյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, առաջադրված մեղադրանքն էլ փոխվել է։

«Խարդախության մեղադրանքը փոխվել է, դարձել է վատնման դրչություն, որն ապօրինի է։ Այն փաստարկներն ու հիմնավորումները, որոնք մենք պատրաստվում ենք ներկայացնել, մեղադրանքի կողմը պարզապես չի դիմանալու դրանց»,- նշել է նա։