Լրահոս
Արցախ
14:25
18.08.22
199

Աղավնոյում երկրորդ տունն են այրել. Բերձորի վերջին պատարագը

Այսօր Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում վերջին պատարագն է մատուցվելու: Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն է իրականացնելու եկեղեցական կարգը:

Երկու օրից Աղավնոյում կդադարեցվեն էլեկտրամատակարարումը, կապը, հնարավոր է նաև՝ ջրամատակարարումը:

Օգոստոսի 25-ն է վերջնաժամկետը, որ Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչները պետք է լքեն իրենց տները: Աղավնոյում երկրորդ տունն են երեկ այրել:

«Ես էս հողի համար ախպեր եմ կորցրել, ես թուրքին թողնելու տուն չունեմ»,- ասել է 44-օրյա պատերազմում զոհված Մհեր Հայրապետյանի եղբայրն ու կրակին տվել տունը: