Լրահոս
Տարածաշրջան
13:04
30.05.23
90

Ադրբեջանը նորից է մեղադրում Հայաստանին ու Արցախին. հայկական կողմը չի կրակել

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական կողմի հաղորդագրությունն այն մասին, թե մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը մեր զինուժը կրակել է սահմանի հյուսիսարևելյան և արևելյան հատվածում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: 

Ադրբեջանը հրադադարի խախտման համար կեղծ մեղադրանքներ է հնչեցրել նաև Արցախի պաշտպանության բանակի հասցեին: 

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է, թե մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը կրակել են Ասկերանի, Շուշիի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։