Լրահոս
Քաղաքական
21:50
21.03.25
220

Ադրբեջանը կրակն է ընկել. Փաշինյանի ու Ալիևի ուզելով չէ խաղաղության համաձայնագրի ստորագրումը

 

Եթե սահմանային իրավիճակը գնահատելիս զսպվածություն են դրսևորում Հայաստանի իշխանությունները, ապա դիվանագիտական հատվածում, ավելի պարզ են խոսում Բաքվի մանիպուլյացիաների մասին, որը տևական ժամանակ է՝ մերժում է խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար խորհրդակցություն սկսելու Երևանի առաջարկը: Պատասխան մեղադրանք է հնչել Բաքվից, թե Երևանը չի վերացնում «պայմանագրի ստորագրմանը խոչընդոտող խնդիրները»: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել են այդ երկրի արտգործնախարարությունից: Խնդիրներ ասելով Ադրբեջանը հավանաբար նկատի ունի՝ Սահմանադրությունը փոխելու և Մինսկի խումբը լուծարելու մասին պահանջներն ուղղված Հայաստանի Հանրապետությանը: Քաղաքագետը կարծում է՝ այդ պահանջների կատարումից հետո էլ խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու: Ադրբեջանի շահերը հակասում են տարածաշրջանի շահերին: