Լրահոս
Քաղաքական
11:55
26.11.22
93

Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում՝ դա պատճառաբանելով Մակրոնի ներկայությամբ. Մարուքյան

Img default alt hy

Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում, և դրա պատրվակը Էմանուել Մակրոնի ներկայությունն է, այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Ընդ որում, անցած գիշեր Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ ի նշան Հայաստանին առաջարկվող «խաղաղության»», - նշել է Մարուքյանը:

Հիշեցնենք` երեկ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Սա, ըստ Ալիևի, նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա։

Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանելով Ալիևի խոսքերը՝ նշել է, որ Հայաստանը պատրաստ է հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն: