Լրահոս
Հասարակական
17:54
28.11.22
220

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զոհված 13 հայ զինծառայողի մարմին

Img default alt hy

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 13 հայ զինծառայողի մարմին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

«Նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին»,- նշված է հաղորդագրության մեջ: