Լրահոս
Քաղաքական
23:55
26.03.25
600

Ադրբեջանը Հայաստանին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը. Էլչին Ամիրբեկով

Img default alt hy

Ադրբեջանը Հայաստանին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ նշելով, թե այդ հնարավորությունը հավերժ չէ։ Ըստ արգենտինական Perfil պարբերականի, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Նա նշել է, թե խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ ավարտված բանակցությունները ճանապարհ են բացում հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական կապերի հաստատման համար: «Սակայն դրա համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ, հրաժարվի տարածքային հավակնություններից և օտար ուժերին դուրս բերի սահմանամերձ շրջաններից»: