Լրահոս
Իրավական
19:35
15.08.25
224

Ադրբեջանը բաց է թողել, Հայաստանի իշխանությունը դատում է. Միքայել սրբազանը կմնա կալանավորված

Գրեթե 4 ժամ տևել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավարությունը: Երկամսյա կալանքից հետո առաջին անգամ է այսօր Սրբազանն երևացել հավատացյալներին, այն էլ փակ արգելապատնեշից այն կողմ: Սրբազանի պաշտպանները միջնորդել են կալանքից ազատել արքեպիսկոպոսին, դատարանը մերժել է միջնորդությունն ու կալանքի ժամկետը երկարաձգել 10 օրով: