Լրահոս
Քաղաքական
19:26
01.08.25
151

Ադրբեջանին բորբոքել են «Զանգեզուրի միջանցքին» հակազդող Իրանի քայլերը

Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի շուրջ օղակը շարունակում են սեղմել Բաքուն ու Անկարան: Ալիևների ընտանեկան լրատվամիջոցը համարվող «Մուսավաթ» թերթը գրեթե 100 տոկոս վստահությամբ պնդում է, թե հնարավորինս շուտ տեղի կունենա «Զանգեզուրի միջանցքի» բացումը: Անգամ հստակ քայլեր է ներկայացնում, թե ինչ ճանպարհով պետք է հասնել դրան: Դրանցից մեկը Իրանի դեմ է՝ «Զանգեզուրի միջանցքը» պետք է մրցակցային առավելություն ստանա Թավրիզ-Երևան ճանապարհի նկատմամբ, որ Հյուսիս-Հարավ ծրագրի մաս է: