Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:30
24.05.19
145

Ադրբեջանի թալիշները չեն «կոտրվում»

Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդներից մեկի՝ թալիշների ինքնության պահպանման հարցը տարեց-տարի սրվում է: Թալիշերենով հեռուստատեսության ու ռադիոյի հեռարձակումն արգելելուց բացի, տեղի դպրոցներում չի դասավանդվում թալիշերենը: Մինչդեռ ամբողջ աշխարհին Ադրբեջանը հայտարարում է, թե թալիշները իրենց երկրում խնդիր չունեն: Ճշմարտությունը պատմելու համար Հայաստանում արդեն երրորդ տարին է Թալիշագիտական միջազգային գիտաժողով է անցկացնում ԵՊՀ-ի իրանագիտության ամբիոնը: