Լրահոս
Քաղաքական
21:43
24.03.25
194

Ադրբեջանի թաքնված զիջումը կամ ինչո՞ւ չի ստորագրվում խաղաղության պայմանագիրը

 

Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակացություների ավարտի մասին հայտարարելուց 11 օր անց Երևանն ու Բաքուն այդպես էլ ստորագրություններ չեն դնում փաստաթղթի տակ՝ չնայած Հայաստանի վարչապետի պատրաստակամությանը: Հայաստանի փոխարտգործանախարարն այսօր լրագրողներին փաստացի ասել է, որ շատ ակնկալիքներ ունենալ էլ պետք չէ: Այդ թուղթը կարող է նվազեցնել Ադրբեջանի հարձակման ռիսկերը, բայց ոչ չեզոքացնել: