Լրահոս
Արցախ
13:34
30.05.23
71

Ադրբեջանի սպառնալիքներն անարձագանք թողնելու ՌԴ կեցվածքն անթույլատրելի է համարում Արցախի ԱԳՆ-ն

Արցախի դեմ մարտական գործողություններ վերսկսելու Ադրբեջանի սպառնալիքները անարձագանք թողնելու միջազգային հանրության և առաջին հերթին Ռուսաստանի կեցվածքը անթույլատրելի է համարում Արցախի արտգործնախարարությունը: 

Պաշտոնական Ստեփանակերտը Դաշնությանը հիշեցրել է, որ Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի անվտանգության երաշխիքների ներքո տասնյակ հազարավոր արցախցիներ 44-օրյա պատերազմից հետո վերադարձել են հայրենիք։