Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:58
28.11.22
110

Ադրբեջանի նոր մարտավարությունը. թշնամին կփորձի թիրախավորել Հայաստանի խորը թիկունքը

Ինչպես 44-օրյա պատերազմին նախորդած շրջանում, այնպես էլ վերջին օրերին փակուղի են մտնում հայ-ադրբեջանական բանակցությունները: Փաշինյան-Ալիև բրյուսելյան սպասվող հանդիպման չեղարկումից հետո առկախվել է խաղաղության պայմանագրի կնքման հարցը: Ենթադրվում էր, որ այն կստորագրվի մինչև տարեվերջ:

Լռում են դիվանագետները, խոսում է զենքը: Թշնամին գրեթե ամեն օր է խախտում հրադադարը՝ միաժամանակ հայկական կողմին դրա համար մեղադրելով: Ռազմական փորձագետների դիտարկմամբ՝ առավել քան երբևէ մեծ է ռազմական էսկալացիայի վտանգը: