Լրահոս
Տարածաշրջան
12:37
25.12.24
820

Ադրբեջանական ինքնաթիռի վթարի պատճառով Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու

Img default alt hy

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից Բաքու է վերադառնում՝ կապված AZAL ինքնաթիռի կործանման հետ, հայտնել է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Նա այսօր Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցեր ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքում: 

Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ղազախստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ ողջ է մնացել 6 մարդ:

Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող օդանավը բախվել է թռչունների երամին, ինչի հետևանքով խախտվել է ղեկի կառավարումը: Անձնակազմը վթարային իրավիճակ է հայտարարել՝ ստիպված լինելով վայրէջք կատարել Ակտաուում։ Վայրէջքի պահին այն կործանվել է:

Օդանավում եղել է Ադրբեջանի 37,  Ղազախստանի 6, Ղրղզստանի 3 և  ՌԴ-ի 16 քաղաքացի: