Լրահոս
Տարածաշրջան
23:29
25.12.24
1 263

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 38 մարդ

Img default alt hy

Ղազախստանի Ակտաու քաղաքում Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 38 մարդ։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտնել է Ղազախստանի փոխվարչապետ, արտակարգ պատահարի պատճառների հետաքննության պետական հանձնաժողովի ղեկավար Կանատ Բոզումբաևը:

«Իրավիճակն այնքան էլ լավ չէ, կա 38 զոհ»,-ասել է Բոզումբաևը Ակտաուում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ դիակների նույնականացման նպատակով նշանակվելու են համապատասխան փորձաքննություններ։

Ըստ աղբյուրի՝ Բոզումբաևը հավաստիացրել է ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներին, որ տուժածների բուժման համար անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները առկա են։ Աստանայից լրացուցիչ սանավիացիա է ուղարկվել լավագույն բժիշկների հետ: