Լրահոս
Միջազգային
22:41
01.08.25
227

Ադրբեջանական հիստերիա և ռուսական հետքայլ. Մոսկվա-Բաքու լարվածության կիզակետում Արցախն է

Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը Արցախից Հովհաննես Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժման մասին լուրը հայտնելիս, հոդվածի վերնագրում օգտագործել է Ստեփանակերտ տեղանունը: Բաքվից բողոքների տեղատարափների տակ հետքայլ է արել ռուսական լրատվամիջոցն ու Ստեփանակերտը փոխարինել Լեռնային Ղարաբաղ անունով: Դաշնության զիջումը Ադրբեջանին` Ռուսաստանի վարկանիշին սպառնացող քայլ են համարում քաղաքագետները: Գերտերությունը, որ երկար ժամանակ է` իրավական ու դիվանագիտական փոխհրաձգության մեջ է Ադրբեջանի հետ, թուլացրել է իր դիրքերը: