Լրահոս
Աշխարհ
15:35
16.08.25
201

Adidas-ը գողացել է մեքսիկական սանդալները. «պատերազմ»՝ հանուն ազգային ինքնության

Մշակութային մեծ վեճ՝ մեքսիկական փոքրիկ գյուղի և համաշխարհային հսկա Adidas-ի միջև: Մեքսիկայի Օահակա նահանգի Վիլյա-Իդալգո-Յալալագ գյուղում սերնդեսերունդ պատրաստվող ավանդական գուարաչի սանդալները անսպասելիորեն հայտնվել են Adidas-ի նոր հավաքածուում՝ առանց համայնքի համաձայնության: Իսկ երբ գյուղի վարպետների ստեղծագործ աշխատանքը վերածվել է առևտրային ապրանքի, նրանք չեն լռել․ փոքրիկ գյուղի բողոքը վերածվել է միջազգային մեծ սկանդալի։