Լրահոս
Իրավական
22:19
24.11.22
116

ԱԱԾ փաստաթղթերը ոչնչացնելու հնարավորություն է ուզում կառավարությունը. կասկածներ ունի ընդդիմությունը

Հնարավո՞ր է, որ ԱԱԾ արխիվից ոչնչացվեն գործակալական ցանցերի մասին տեղեկություններ:

ԱԱԾ-ին՝ արխիվները ոչնչացնելու հնարավորություն տալու կառավարության առաջարկը կրքեր է բորբոքել խորհրդարանում:

«Արխիվում այդ ինչ թուղթ կա, որ հրատապ ռեժիմով պետք է ոչնչացնել»․- ԱԱԾ տնօրենի տեղակալին հարցրել են ընդդիմադիրները՝ չհասկանալով, ինչու է իշխող քաղաքական թիմը «հրատապ»՝ արտահերթ նիստով հարցը օրենսդիր մտցրել: