-
Միջազգային
ՌԴ-Իրան համագործակցությունը զարգանում է անվտանգության և ռազմատեխնիկական ոլորտներում. Մեդվեդև
13:5004.07.26 -
Միջազգային
Սլովակիայում մեկնարկել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով հանրաքվեն
13:1904.07.26 -
Միջազգային
Լուկաշենկոն պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար
12:4204.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Բեկումնային որոշում կլինի՞. ՍԴ-ն պատրաստվում է հանգուցալուծել ընտրական վեճը
12:3004.07.26 -
Իրավական
Արմեն Գևորգյանը հաղթել է Խաչատուր Սուքիասյանին. Սուքիասյանը պետք է հերքում հրապարակի
12:1704.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր
11:4504.07.26 -
Մամուլի տեսություն
Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»
09:3404.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի նախարար Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»
09:3004.07.26 -
Մամուլի տեսություն
Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»
09:2004.07.26 -
Միջազգային
Զախարովան Եվրոպայի խորհրդի գործունեությունը որակել է որպես «մտավոր-սեռական դիսֆունկցիաների» դրսևորում
23:4003.07.26 -
Քաղաքական
Հայ-թուրքական գործընթացի իրական բանագնացները կդառնան ԵՄ պաշտոնյաները․ Հակոբ Բադալյան
23:1803.07.26 -
Քաղաքական
Բոլորիս անվտանգության հարցը լուծելու համար ամենածանր գինը վճարել են արցախցիները. Քրիստինե Վարդանյան
21:4503.07.26 -
Միջազգային
Եվրոպայում ռուսատյացությունը դառնում է հոգեկան հիվանդություն. ֆինն քաղաքական գործիչ
21:1503.07.26 -
Քաղաքական
Վաղը քո դուռն են թակելու. խուզարկությունից հետո ի՞նչ են տարել քաղաքագետ Բոզոյանի տնից
21:0003.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Առեղծվածային դեպք՝ Սևանի գերեզմանատանը. երիտասարդի դի են գտել՝ մեքենայում
20:3003.07.26 -
Իրավական
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամներ
20:2003.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի
20:0803.07.26 -
Միջազգային
Անկարայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կհայտարարի որպես «երկարաժամկետ սպառնալիք»․ Reuters
19:5803.07.26 -
Իրավական
Գյումրիում ռեպրեսիաների նոր ալիք է. Զարուհի Փոստանջյանը դիմել է միջազգային կառույցներին
19:4503.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ի «շուստրիությունն» անցավ. սկանդալային նախագիծն ընդունվեց, Ալեն Սիմոնյանը հեռացավ
19:3003.07.26 -
Տարածաշրջան
Պատմական հուղարկավորություն՝ Իրանում. հրաժեշտ են տալիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին
19:0003.07.26 -
Միջազգային
Կիևի վրա ամենամահաբեր հարձակման համար Զելենսկին դաշնակիցներին է մեղադրում. Մոսկվան չի նահանջում
18:0503.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր
17:0003.07.26 -
Հասարակական
Արտառոց դեպք. դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով, տնօրենը հրաժարվում է ազատել նրան
15:5903.07.26 -
Տարածաշրջան
Թեհրանի օդային տարածքը կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության ժամանակ
15:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային օրինագիծն ընդունվեց. ՀՀ ոչ բոլոր քաղաքացիները կկարողանան ընտրել
15:3003.07.26 -
Տարածաշրջան
Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը
15:2503.07.26 -
Իրավական
Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
13:0003.07.26 -
Քաղաքական
Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը․ Բաբայան
12:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահից 4 ամիս անց Իրանը հրաժեշտ է տալիս հոգևոր առաջնորդ Խամենեիին
12:3003.07.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը
11:0303.07.26 -
Հասարակական
Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած
10:4903.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»
10:3503.07.26 -
Հասարակական
Ծանր տեխնիկա վարելու դասընթացներ է կազմակերպում «Լիդիան Արմենիան». վարորդների պահանջարկ կա
10:2103.07.26 -
Մամուլի տեսություն
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն․ Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»
09:4403.07.26 -
Մամուլի տեսություն
Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»
09:3903.07.26 -
Միջազգային
Էրդողանը տարածաշրջանային թեմաներով պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում Պուտինի հետ. Ֆիդան
23:3802.07.26 -
Քաղաքական
«Դուք սովորական գործիք եք». Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը սպասարկող «ինտելեկտուալներին»
23:2602.07.26 -
Հասարակական
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»
22:4702.07.26 -
Միջազգային
Ռուսաստանի լայնածավալ հարձակումը՝ հրթիռներով ու ԱԹՍ-ներով. դրոնային գրոհ է սկսել նաև Կիևը
22:3902.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Նոր փորձանքի առաջ ենք կանգնում ամեն առավոտ. ադրբեջանցիների «վերադարձի» հարցը Ալիևը ՄԱԿ է տարել
21:4502.07.26 -
Քաղաքական
Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին․ սա դառը հաբ է, կուլ տվեք․ Վահե Դավթյան
21:1502.07.26 -
Քաղաքական
Ինչո՞ւ են հրատապ փոխում ընտրությունների ու հանրաքվեի կարգը. ԱԱԾ-ի թվերը հերքում են ՔՊ-ի պնդումները
21:0002.07.26 -
Միջազգային
ԵՄ երկրները հաշտվել են Հորմուզի նեղուցով անցման համար վճարելու գաղափարի հետ. Bloomberg
20:4502.07.26 -
Քաղաքական
Բրազիլիան պատրաստ է խորացնել քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ. Լուլա դա Սիլվայի ուղերձը
20:1502.07.26 -
Հասարակական
Մեկ շաբաթում 7 ողբերգություն՝ Հայաստանի ճանապարհներին. մտահոգիչ են ավտովթարների թվերը
20:0002.07.26 -
Հասարակական
Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
19:4502.07.26 -
Միջազգային
Սկանդալ՝ Մոլդովայում. նախագահ Սանդուից պահանջում են անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
19:1902.07.26 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ
19:0802.07.26 -
Քաղաքական
Լայենը՝ Երևանում կամ «աչքակապություն». փողի ու մեծ շուկայի խոստումներ և 2 ծաղկեփունջ
19:0002.07.26 -
Հայաստան
ՔՊ-ի գյուղատնտեսական և զբոսաշրջային խոստումները. արդյունքներ ու բացեր. Civilnet
18:1902.07.26 -
Քաղաքական
Մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ ամեն ինչի․ Արթուր Խաչիկյան
18:0502.07.26 -
Իրավական
ԱԱԾ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կադրերի արտահոսքի խնդրին․ News.am
17:4702.07.26 -
Քաղաքական
Կոկորդը ցավում է Ալեն Սիմոնյանի, բայց նեղված չէ. ԱԺ գործող նախագահն ուզում է մի քիչ հանգստանալ
17:3302.07.26 -
Հայաստան
Ծնվել են զոհված զինծառայող Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները՝ Գոռը և Հայկը
17:1502.07.26 -
Քաղաքական
Ամո՛թ, Ուրսուլա. Երևանում բողոքի ակցիայով են դիմավորել Եվրահանձնաժողովի նախագահին
16:5302.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Էրդողանը սնվում է Հայաստանի իշխանության անտարբերությամբ. ցեղասպանության հրեական ճանաչումը
16:2002.07.26 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի և սպայի ձերբակալության մասին
16:0802.07.26 -
Հասարակական
Հրդեհ՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող կցորդիչով բեռնատարում. մեքենան վերածվել է մոխրակույտի
15:5902.07.26 -
Քաղաքական
Արմեն Գրիգորյանը և Սայմոն Մորդյուն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը
15:4902.07.26 -
Քաղաքական
Ստրուկները ատում են ազատներին․ դասալիքները չնահանջողներին ավելի «կրքոտ» են ատում․ Արա Պողոսյան
15:4502.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ադրբեջանցի հրամանատարին ծեծած հայ գնդապետին ձերբակալել են. ՔԿ-ն հաստատում է
15:3002.07.26 -
Միջազգային
Ե՞րբ կմեկնարկի Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև բանակցությունների հաջորդ փուլը
14:5302.07.26 -
Քաղաքական
«Եթե Ռուսաստանը փակի իր շուկան, ԵՄ-ն կբացի իր դռները». Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոստումը Երևանում
14:4502.07.26 -
Քաղաքական
Էդիկ Մալոյանին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար․ Նարեկ Կարապետյան
14:3602.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման տեղամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
14:1502.07.26 -
Միջազգային
Պուտինն ուշադրություն էր հրավիրել Զելենսկու կասկածելի լեգիտիմության վրա․ Պեսկով
13:5602.07.26 -
Քաղաքական
Արծվիկ Մինասյանը հրապարակել է ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը
13:4502.07.26 -
Քաղաքական
Դուք պարզապես ուզում եք ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից․ Քրիստինե Վարդանյան
13:1802.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Սպառնալիքներ և թեժ կրքեր՝ խորհրդարանում. հրատապ օրինագիծ է բերել ՔՊ-ն
12:3002.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ական պատգամավորը չի կարողանում պատասխանել ընդդիմադիր Արթուր Խաչատրյանի հարցին
12:2502.07.26 -
Հասարակական
Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ․ ոստիկանները փակել են ցուցարարների ճանապարհը
12:1602.07.26 -
Իրավական
Խուզարկել են գնդապետ էդիկ Մալոյանի տունը․ իրավապահները նրան տարել են․ NewDay.am
12:0902.07.26 -
Քաղաքական
Այս նախագիծը կատարյալ իրավական անգրագիտություն է․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
12:0002.07.26 -
Քաղաքական
Կոնկրետ օրինակով ցույց եմ տալիս, որ ձեր նախագիծը բոբիկ է․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականին
11:5202.07.26 -
Միջազգային
Պենտագոնը մոտ 2000 զինվորական է ներգրավել Վենեսուելային օգնություն ցուցաբերելու համար
11:4502.07.26 -
Հասարակական
Տաշիրում բախվել են կցորդիչով բեռնատարը և «Գազ 53»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ
11:3002.07.26 -
Հասարակական
1 զոհ, 1 վիրավոր. ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին
10:3702.07.26 -
Հասարակական
«Մերգելյան» ինստիտուտում տանիքը փլուզվել է. 47-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
10:2002.07.26 -
Մամուլի տեսություն
Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի մասով որոշում ունի. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
09:5802.07.26 -
Մամուլի տեսություն
«Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»
09:4802.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ»
09:3402.07.26 -
Մամուլի տեսություն
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»
09:2502.07.26 -
Հասարակական
Հայաստանի ամենամեծ գյուղատնտեսական համալիրը. «Երեմյան կաթնամթերքի» ստեղծման պայմանները
09:1002.07.26
ԱԱԾ. Բարեփոխո՞ւմ թե՞ կազմաքանդում
Հանրային և լրատվական տարբեր հարթակներում այսօր շատ է քննարկվում ԱԱԾ և ՊՆ կազմից արտաքին հետախուզության ստորաբաժանումները դուրսբերելու և առանձին ծառայություն ձևավորելու կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, փորձում են վեր հանել դրական, բացասական կողմերը։Այս մասին տեղեկացանք ԱԱԾ պահեստազորի սպաների միության ֆեյսբուքյան էջից։
«Հարցի պատասխանը ստանալու համար առաջնահերթ պետք է հասկանալ, թե իրականում ի՞նչ նպատակով է այս արմատական փոփոխությունը նախաձեռնվում, այդ նոր ծառայությունից ի՞նչ արդյունք է ակնկալվում, որը հնարավոր չի եղել ապահովել ԱԱԾ և ՊՆ կազմում մինչ այժմ գործող ստորաբաժանումների կողմից․ այսինքն՝ ի՞նչն է խնդիրը, ինչո՞վ է պայմանավորված անհրաժեշտությունը և որոնք են թաքնված միտումը, իրական նպատակը։
Փաստերի պարզ համադրումը վկայում է, որ ԱԱԾ կուռ համակարգը մասնատվում է, ընդ որում մեկ հիմնական պատճառաբանությամբ, թե, իբր, լրացուցիչ ծանրաբեռնվածությունից ազատում են, որ կառույցն աշխատանքները կենտրոնացնի հակահետախուզության, ահաբեկչության դեմ պայքարի և սահմանադրական կարգի պահպանության ուղղություններով, բարձրանա արդյունավետությունը։
Իրողությունների պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱԱԾ համակարգից նախատեսվում է հանել կամ արդեն իսկ հանվել են հետևյալ կարևորագույն ստորաբաժանումները՝ պետական պահպանության ծառայությունը, քննչական դեպարտամենտը, արտաքին հետախուզության դեպարտամենտը, տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտը, սահմանապահ զորքերը և, որոշ տեղեկությունների համաձայն, դեսպանատների պահպանության վարչությունը` առանց հաշվի առնելու, որ թվարկված բոլոր ստորաբաժանումներն իրենց այլ գործառույթների հետ մեկտեղ ուղիղ կապ ունեն հետախուզական և հակահետախուզական աշխատանքների կազմակերպման ու իրականացման հետ, այդ իմաստով փոխլրացնում են մեկմեկու և հետախուզական, հակահետախուզական դեպարտամենտների կոորդինացման ներքո ապահովում են անհրաժեշտ ինֆորմացիոն հոսքերի ստացումը, վերլուծումը և իրացումը, ու դա է պատճառը, որ դեռևս խորհրդային տարիներից այդ ստորաբաժանումները գործել են մեկ կառույցի և ղեկավարման ներքո։
Նույն տրամաբանությամբ կարող են ԱԱԾ-ից բաղդատվել, միմյանցից առանձնացվել նաև հակահետախուզության, ահաբեկչության դեմ պայքարի և սահմանադրական կարգի պահպանության ստորաբաժանումները, դարձվել առանձին ծառայություններ ու յուրաքանչյուրը դնել վարչապետի ուղիղ ենթակայության ներքո (օրինակ, կստեղծվեն Ահաբեկչության դեմ պայքարի ազգային կենտրոն, գաղտնի կամ քաղաքական ոստիկանություն, հակահետախուզության վարչություն կամ բաժին)։ Թե ո՞րն է մյուսների համեմատությամբ դրանք մեկ կառույցի ներսում պահելու անհրաժեշտությունը, բացարձակապես անհասկանալի է: Ստացվում է, որ իշխանություններն առայժմ պարզապես այդպես են ցանկանում։
Հետաքրքիր է, որ իշխանությունները տրամագծորեն լրիվ այլ դիրքորոշում ունեն, օրինակ, ոստիկանության, հակակոռուպցիոն կոմիտեի, պետական եկամուտների կոմիտեի, բազմաթիվ այլ նախարարությունների (ԿԳՄՍ, Էկոնոմիկայի և այլն) պարագայում, որոնցում փաստացի ներառված են տարբեր ոլորտներ, գործառույթներ։ Օրինակ՝ ձևավորում է ՆԳՆ, որում կկենտրոնացվի 5 հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների և ռիսկերի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր։ Ստեղծվել է հակակոռուպցիոն կոմիտեն, որտեղ քննչականից բացի այսօր արդեն իսկ կա օպերատիվ ստորաբաժանում, ՊԵԿ-ում համատեղ աշխատում են մաքսային և հարկային ծառայությունները, տարբեր նախարարություններում միավորված են բազմաթիվ ճյուղեր, ոլորտներ։
Փաստորեն բացի ԱԱԾ-ից որևէ այլ տեղ իշխանությունները «բեռնաթափելու» խնդիր չեն տեսնում, մյուս կառույցների ղեկավարները, ի տարբերություն ԱԱԾ ղեկավարի, ունեն ծանրաբեռնված աշխատելու «ունակություն», «փորձ» և «գիտելիք»։ Իսկ միգուցե իրական պատճառը լրիվ այլ է` այն, որ իշխանությունների մոտ ձևավորված է թյուր կարծիք, թե, իբր, ԱԱԾ-ն հայաստանյան մյուս կառույցների համեմատ առավել սերտ է համագործակցում Ռուսաստանի հետ և հետևաբար աշխարհաքաղաքական նոր իրողություններով պայմանավորված, այսինքն՝ ռազմաքաղաքական վեկտորի փոփոխության պատճառով, անհրաժեշտ է պարզապես թուլացնել կառույցը, ազատվել այն կադրերից, ովքեր կրթություն են ստացել Ռուսաստանում, գործընկերային միջավայրում աշխատել են այդ երկրի հատուկ ծառայության աշխատակիցների հետ։ Ինչևէ, ժամանակը ցույց կտա, թե արդյունքում ո՞ր երկրների հետ համագործակցությունը կխորանա, ո՞ր երկիրը կօգնի ձևավորել արտաքին հետախուզության նոր ծառայությունը (այսինքն՝ «շեֆություն» կանի), հետևաբար այդ արդյունքներից ելնելով՝ պարզ կդառնան ԱԱԾ-ն կառուցվածքային փոփոխությունների ենթարկելու իրական դրդապատճառը և նպատակը։
Ուսումնասիրելով «Արտաքին հետախուզության գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի ընդունման հիմնավորումները` կարող ենք փաստել, որ նախագծի փաթեթը մշակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից, որը մասնավորապես ներկայացրել է դրա ընդունման անհրաժեշտության հետևյալ պատճառներն ու նպատակը`
կառավարության ծրագրերի հետ մեկտեղ վարչապետը վերափոխման մինչև 2050թ. ռազմավարությունում ներկայացրել է, որ Հայաստանն ունենալու է աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, 2016 և 2020 թթ. պատերազմների ընթացքում հետախուզական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործընթացում առկա են եղել խնդիրներ, կա հետախուզական տեղեկատվության օպերատիվության և որակի բարելավման անհրաժեշտություն,
առանձին ծառայություն ունենալը համահունչ է համաշխարհային փորձին՝ թե՛ աշխարհի առաջատար երկրների, թե՛ տարածաշրջանի երկրների, թե՛ մեր անմիջական հարևանների օրինակով, Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի ԱԱԾ գործառույթային արդյունավետության բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռելով կենտրոնանալ հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով, այլև հնարավություն կընձեռի ավելի ճկուն ու համարժեք արձագանքել փոփոխվող աշխարհի ու տարածաշրջանի մարտահրավերներին։
Թվարկված հիմնավորումները մակերեսային են, թերի։ Որևէ վերլուծություն չի արվել, թե ի՞նչն է բացասական, երբ հետախուզության և հակահետախուզության մարմինները գործում են մեկ կառույցում և նույն ղեկավարման ներքո։ Անհասկանալի է, թե 2016 և 2020 թթ. պատերազմների ընթացքում հետախուզական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործընթացում ի՞նչ թերություններ են նկատվել, որոնք այսօր հնարավոր չէ շտկել ԱԱԾ և ՊՆ կառույցների ներսում գործելու պայմաններում, ովքե՞ր են պատժվել այդ թերությունների ու բացթողումների համար, եթե այդպիսիք եղել են։
Աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը լինելու գաղափարն իհարկե ողջունելի է, սակայն դրա համար պարտադիր չէ գործել առանձին կարգավիճակում։ Խիստ վիճարկելի է, որ առանձնացումը կարող է նպաստել հետախուզական և հակահետախուզական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Անհասկանալի է, թե ինչպես է ուսումնասիրվել ու որոշվել` ո'ր առանձին կառույցներն առավել արդյունավետ են գործում, ո՞ր երկրների փորձն է նման խորությամբ հետազոտվել, համադրվել մինչ առանձնացումն արձանագրված ցուցանիշների հետ։ Միայն փաստելը, որ թե՛ աշխարհի առաջատար, թե՛ տարածաշրջանի և թե՛ մեր անմիջական հարևան երկրներում գործում են առանձնացված ծառայություններ, բավարար չէ վստահ լինելու համար, որ արդյունքում բարձրացել է արդյունավետությունը։ Շատ հնարավոր է, որ այդ երկրները ևս բախվում են խնդիրների, որոնք կապված են տեղեկատվության փոխանակման, վերլուծության և իրացման հետ, ու որտե՞ղ է երաշխիքը, որ վերջնարդյունքում կրկին չեն գնա վերամիավորման։ Բազմաթիվ այլ երկրներում, այդ թվում՝ Իրանում, Ղազախստանում, Մոլդովայում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Թուրքմենստանում, Տաջիկստանում, Բելառուսում, Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Իտալիայում, Կանադայում հետախուզական և հակահետախուզական մարմինները գործում են մեկ կառույցում և մեկ միասնական ղեկավարման ներքո։ Ընդ որում խոշոր երկրների հակահետախուզական ծառայությունները, այդ թվում ՌԴ ԴԱԾ-ն, ունեն իրենց հետաքրքրություններն արտասահմանում, որոնց լուծմանը հասնում են ինքնուրույն ուժերով, տեղերում դիրքեր ունենալով։
Այսինքն՝ խնդիրը մեծ ծախսեր պահանջող բազմաթիվ առանձին կառույցներ ունենալու մեջ չէ: Պարզապես աշխատանքը ճիշտ կազմակերպել ու կանոնակարգել է պետք։ Որակ և արդյունք ստանալու համար առաջին հերթին անհրաժեշտ է բարձրացնել պետության, իշխանության հեղինակությունը, հայրենասիրության զգացումը, վերացնել միմյանց նկատմամբ թշնամական մթնոլորտը, ամրապնդել Սփյուռքի մեր հայրենակիցների և դաշնակից երկրների հետ կապերը, հետախուզական և հակահետախուզական ոլորտներում ներգրավված աշխատակիցներին ապահովել բարձր աշխատավարձով, սոցիալական երաշխիքներով, հագեցած տեխնոլոգիական հնարավորություններով։
«Արտաքին հետախուզության գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի ուսումնասիրությունը վկայում է, որ ընդամենը նախատեսում են ստեղծել ահռելի մեծ ծախսեր պահանջող մի նոր ծառայություն և ոչ ավելին։ Այն օժտված չի լինելու որևէ նոր էական լիազորությամբ, ինչը չունեն այսօր գործող ստորաբաժանումները։ Նոր ծառայության գործունեությունը ծավալվելու է նույն սկզբունքների շրջանակներում, արտաքին հետախուզական գործունեության մեթոդները, ձևերն ու միջոցները ևս նույնն են լինելու։ Այսինքն՝ ընդամենը ավելանալու է պետության ֆինանսական բեռն առնվազն վարչակառավարչական ծախսերի մասով, որը կարելի էր ուղղել գործող ստորաբաժանումներին, հատկապես որ դրանք այսօր իսկ համալրված են պրոֆեսիոնալ, բանիմաց ղեկավար-օպերատիվ կազմով։ Բացի այդ նախատեսում են ստեղծել առանձին ուսումնական կենտրոն, հատուկ ստորաբաժանումներ, որոնք արդեն իսկ առկա են ԱԱԾ և ՊՆ կազմում, հետևաբար ընդամենը կարելի էր բարեփոխել և ավելի զարգացնել։
Պետք է հաշվի առնել նաև, որ Հայաստանը փոքր երկիր է, բնականաբար չունի լայնածավալ շահեր, ֆինանսական ռեսուրսներ, ինչպես, օրինակ, գերտերությունները։ Մեր հետաքրքրություններն, ըստ էության, սահմնափակվում են այս տարածաշրջանով, աշխարհաքաղաքական մի քանի կենտրոններով, ինչպես նաև այն երկրներով, որտեղ կա մեծաթիվ Սփյուռք, հետևաբար այս տեսանկյունից ևս ուռճացված կազմով ծառայություն ստեղծելն ու պահելն առնվազն խնդրահարույց և աննպատակ են։
Բացի վերը թվարկվածից, հետախուզության առանձնացումը կարող է հանգեցնել հետևյալ խնդիրներին՝
խախտվելու են հետախուզության-հակահետախուզության համակարգերի ամբողջականությունը, փոխլրացումը, այլ կերպ ասած` սիստեմը,
խախտվելու է հետախուզության-հակահետախուզության համակարգերի միջև արդեն իսկ կանոնակարգված փաստաթղթաշրջանառությունը, լինելու է գործառույթների կրկնություն, փոխադարձ հետաքրքրությունների բախում, որը հանգեցնելու է հակասությունների, անառողջ մրցակցության, այսինքն՝ վտանգվելու է երկրի անվտանգային համակարգը, արտասահմանում ստեղծվելու են աննպատակ և ցածր էֆեկտիվությամբ լրացուցիչ կետեր,
ծառայությունն ապահովվելու է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու, մասնավորապես արտաքին դիտման, հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման և այլ օպերատիվ-տեխնիկական միջոցառումների անցկացման առանձին հնարավորություններով, ինչը բնականաբար կպահանջի լրացուցիչ, ահռելի ծախսեր, ովքե՞ր են համալրելու ծառայությունը, ո՞ր երկրներում են նրանք վերապատրաստվելու, ո՞ր երկիրն է կոորդինացնելու ծառայության ստեղծման ու կայացման աշխատանքները: Եթե արևմտյան փորձն է ներդրվելու, այսպես ասած «շեֆությունը» նրանք են վերցնելու, դրան ինչպե՞ս կարձագանքի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը և ի՞նչ բացասական հետևանքներ կարող են առաջանալ, ինչպե՞ս են վարվելու գործող կադրերի հետ, քանի որ մեծ է ռիսկը, որ այս անցումային 3 տարիների ընթացքում նրանցից կազատվեն կառուցվածքային փոփոխությունների, ատեստացիաների պատրվակներով, ինչպե՞ս է լուծվելու այն աշխատակիցների կենսաթոշակի անցնելու հարցը, որոնց ծառայության 20 տարին դեռևս չի լրացել, բայց փաստորեն զինվորական ծառայությունը չի շարունակվելու և զինվորական կենսաթոշակի չեն կարողանալու անցնել,
ատեստացիաներով լրացուցիչ ծանրաբեռնումը, անհարկի պահանջներ դնելը հանգեցնելու են համակարգից որակյալ կադրերի հեռանալուն,
երեք տարվա անցումային ժամկետ սահմանելով և պրոֆեսիոնալ աշխատակիցներին նոր ստեղծվելիք կառույցում տեղ գտնելու առումով անորոշության մեջ պահելով՝ ողջամիտ ռիսկ է առաջանում, որ նրանք կդադարեն արդյունավետ գործելուց ու կփորձեն նպաստավոր այլ պայմաններ ստեղծել իրենց համար, ի վերջո անհասկանալի է, թե Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից մշակված այս նախագծի հետ որքանո՞վ է առնչվել ԱԱԾ-ն, ի՞նչ դիրքորոշում ունեն ԱԱԾ գործող ղեկավարությունը և կոմպետենտ աշխատակիցները, արդյո՞ք նրանք միտում, խնդիրներ տեսնում են ԱԱԾ-ից նշված բոլոր ստորաբաժանումները հանելու հետ կապված, թե՞ դա համարում են արդյունավետ գործընթաց, «բեռնաթափելով» ԱԱԾ տնօրենին՝ փաստորեն անհարկի և անիմաստ ծանրաբեռնվելու է վարչապետը, որի ուղիղ ենթակայության տակ առանց այն էլ գործում են գրեթե բոլոր մարմինները: Հատկանշական է, որ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն արտաքին հետախուզական գործունեության արդյունքում ձեռբերված տեղեկատվությունը տրամադրվում է վարչապետին և վերջինիս կողմից սահմանված կարգով կարող է փոխանցվել պետական այլ մարմիններին: Այսինքն` վարչապետը պետք է ունենա այնքան ունակություն, ժամանակ և հնարավորություն, որ մտաբերի, տիրապետի բոլոր պետական մարմիններում առկա ինֆորմացիաներին և օպերատիվ որոշում կայացնի, թե որ ինֆորմացիան կարող է հետաքրքրություն ներկայացնել մյուս մարմինների, այդ թվում հակահետախուզութան համար: Սա պարզապես հանգեցնելու է արժեքավոր ինֆորմացիայի կորստի և դրա ոչ ժամանակին իրացման:
Այսպիսով, եթե փորձենք ի մի բերել վերը շարադրվածը և պատասխանել մեր իսկ կողմից ձևակերպված հարցերին, թե ի՞նչն է խնդիրը, ինչո՞վ է պայմանավորված անհրաժեշտությունը և որո՞նք են արտաքին հետախուզության ծառայության ստեղծման թաքնված միտումը, իրական նպատակը, կարող ենք փաստել հետևյալը` Արտաքին հետախուզական առանձին ծառայություն ստեղծելով` մեխանիկորեն չեն բարձրանալու աշխատանքի արդյունավետությունը, ստացված տեղեկատվության որակը: Դրանց հնարավոր է հասնել նաև մյուս ստորաբաժանումների հետ մեկ կառույցի ներքո աշխատելու պայմաններում, եթե, իհարկե, բարձրացվի պետության, իշխանության հեղինակությունը, հայրենասիրության զգացումը, վերացվի միմյանց նկատմամբ թշնամական մթնոլորտը, ամրապնդվեն Սփյուռքի մեր հայրենակիցների, ինչպես նաև դաշնակից երկրների հետ կապերը, հետախուզական և հակահետախուզական աշխատանքներում ներգրավված աշխատակիցներն ապահովվեն բարձր աշխատավարձով, սոցիալական երաշխիքներով, հագեցած տեխնոլոգիական հնարավորություններով:
Այսինքն` կառույցի ստատուսը որոշիչ չէ:
Այլապես ստացվում է, որ ԱԱԾ-ն պարզապես մասնատվում և կազմաքանդվում է, իսկ կոնկրետ Արտաքին հետախուզական առանձին ծառայությունը ստեղծվում է քաղաքական (ռազմավարական դաշնակցի փոփոխության) դրդապատճառներով, գործող կադրերից հետզհետե ազատվելու հնարավոր միտումով»։
-
12:17
04.07.26
Արմեն Գևորգյանը հաղթել է Խաչատուր Սուքիասյանին. Սուքիասյանը պետք է հերքում հրապարակի
Կարդալ ավելին
-
22:45
03.07.26
Դատավորները հերքում են Փաշինյանին. «Երևանի խցանումների պատճառն էլ ենք մենք»
Կարդալ ավելին
-
21:30
03.07.26
Հայտնաբերվել է 4 կգ մարիխուանա․ ձերբակալվել է 3 անձ
Կարդալ ավելին
-
20:20
03.07.26
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամներ
Կարդալ ավելին