Լրահոս
Հասարակական
11:27
06.12.22
163

68-ամյա վարորդը Mercedes-ով Հրազդանում վրաերթի է ենթարկել հետիոտնին

Img default alt hy

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Սանասար Չ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Հենրիկ Պ․-ին։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Հրազդան» բժշկական կենտրոն և օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն։  

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։