Լրահոս
Հասարակական
11:30
11.06.23
537

64-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Img default alt hy

Հունիսի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Արամ Հ․-ն իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Այնթափ գյուղի 5-րդ փողոցում վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 64-ամյա Անահիտ Ա․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունիսի 10-ին, հիվանդանոցից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։