Լրահոս
Տարածաշրջան
10:45
28.10.25
893

6.1 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայում․ չորս շինություն է փլուզվել

Img default alt hy

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բալըքեսիր նահանգում գրանցված երկրաշարժից չորս շինություն է փլուզվել, հայտնում է NTV-ն։ 

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայայի խոսքով՝ մասնագետները գրանցել են երեք տան և մեկ շինության փլուզում։ 

Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարի, երկրաշարժից տուժել է 19 մարդ:

Նշվում է, որ մի քանի շրջանների բնակիչներ երկրաշարժի ժամանակ լքել են իրենց տները և այժմ վախենում են վերադառնալ։ 

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին Թուրքիայում տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ։ Մի քանի քաղաքների, այդ թվում՝ Ստամբուլի և Բալըքեսիրի բնակիչները զգացել են ուժեղ ցնցումներ։ Որոշ քաղաքներում գրանցվել են էլեկտրաէներգիայի և ջրի անջատումներ։