Լրահոս
Սպորտ
13:00
30.11.22
226

400-500 աշխատակից է մահացել ԱԱ 2022-ի աշխատանքները կատարելու ժամանակ․ Հասան Ալ-Թավադի

Img default alt hy

ԱԱ-2022-ի կազմկոմիտեի գլխավոր քարտուղարը նշել է մարզադաշտերի կառուցման ժամանակ զոհված աշխատողների թիվը։

«Մոտավոր հաշվարկներով՝ 400 մարդ։ 400-ից մինչև 500. ստույգ թիվ չունեմ։ Մեկ մահն արդեն չափից շատ։ Դա պարզ է ու հասկանալի։

Կարծում եմ՝ ամեն տարի հաստատություններում առողջապահական և անվտանգության չափանիշները բարելավվում են, համենայն դեպս մեր հաստատություններում:

Գերմանիայի և Շվեյցարիայի արհմիությունների ներկայացուցիչները բարձր են գնահատել աշխարհի առաջնության անցկացման վայրերում կատարված աշխատանքը և կատարված բարելավումները», – ասել է 2022 թվականի աշխարհի առաջնության կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Հասան Ալ-Թավադին Պիրս Մորգանին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարին The Times-ը հայտնել էր, որ Կատարում ԱԱ 2022-ի ստադիոնների կառուցման ընթացքում մահացել է 6500 միգրանտ աշխատող։

Աղբյուր  ArmSport.am