Լրահոս
Իրավական
18:15
24.10.25
87

34-ամյա երիտասարդի մոտ կանեփի բույսեր են հայտնաբերվել․ նա ձերբակալվել է

Img default alt hy

Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հոկտեմբերի 22-ին՝ ժամը 23․15-ին, Նուբարաշենի խճուղու մոտակայքում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին են ներկայացրել 34-ամյա մի երիտասարդի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կանեփի բույսեր՝ ընդհանուր 70,90 գրամ քաշով:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: