Լրահոս
Հասարակական
23:15
10.06.23
207

29-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:Ժամը 17:10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 29-ամյա Վահե Հարությունյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակ քաղաքի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, առաջ ընթացել և մասամբ հայտնվել ճանապարհի եզրին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:Բժիշկները, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին:

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: