Լրահոս
Հասարակական
14:40
28.11.22
115

28-ամյա վարորդը ավտոմեքենաների ջարդի հեղինակ․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Հայկ Իսրայելյանը իր վարած BMW մակնիշի 60 AU 060 համարանիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի փողոցում, ոստիկանության Շնգավիթի բաժնի հարևանությամբ բախվել է Արմենակ Նազարյանի կողմից կայանված ГАЗ 3221 մակնիշի և Վարդգես Ֆրանգյանի  կողմից կայանված BMW մակնիշի 97 VF 097 համարանիշի ավտոմեքենաներին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ․ Իսրայելյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ Հ․ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։  

Վթարի Փաստով Հ․ Ստեփանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։  

BMW-ի վարորդ Հ․ Իսրայելյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։