Լրահոս
Հասարակական
12:47
26.11.22
116

26-ամյա ուղևորը մահացել է. վթար` Նոր Կյանք գյուղում

Img default alt hy

Նոյեմբերի 25-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենային: Ուղևորը՝ 26-ամյա Արթուր Տերտերյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Կատարվում է նախաքննություն: