Լրահոս
Հասարակական
16:39
16.02.25
451

22 գնդերեցներ Սուրբ Սարգսի տոնի առիթով պարգևատրվել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում

Img default alt hy

22 գնդերեցներ Սուրբ Սարգսի տոնի առիթով պարգևատրվել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Տասը տարի անընդմեջ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ Սուրբ Սարգսի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի է ունենում զինծառայողների և գնդերեցների պարգևատրման ու խրախուսման արարողություն: Այս տարի առաջնորդարանը հյուրընկալել է Հայաստանի զինված ուժերի հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանին ու գնդերեցների», - ասվում է հաղորդագրությունում: